Sachs

SACHS ապրանքները պատրաստված են բարձրորակ նյութերից։ Նրանք աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ և վստահելիությամբ։ Ահա թե ինչու, ավտոմոբիլային մի շարք հայտնի արտադրողներ նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցների համար կիրառել SACHS –ի արտադրանքը։ Ամեն տարի, ավելի քան 10 միլլիոն նոր տրանսպորտային միջոցներ են արտադրվում, որոնք սարքավորված են հենց SACHS-ի խլացուցիչներով  և մեղմիչներով։ Ավելին, SACHS-ը առաջարկում է բարձրորակ կցորդումներ օրիգինալ սարքավորումներ արտադրողների և  ավտոպահեստամասերի շուկայի համար՝ միաժամանակ առաջարկելով կիրառման տարբեր ոլորտ ունեցող ապրանքներ, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները։ Սա վերաբերում է տրանսպաորտային միջոցների ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական շուկային։ Այսօր, միայն Եվրոպայում  SACHS-ի ավտոպահեստամասերի տեսականին ներառում է տարբեր արտադրողների ավելի քան 38 միլլիոն տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեղմիչներ և խլացուցիչներ։ Սա հատկապես հուսադրող փաստ է առևտրային գործընկերների,վերանորոգման արհեստանոցների և տրանսպարոտային միջոցներ ունեցողների համար, ովքեր մի շարք մոդելների հարցում կարող են իրենց հույսը դնել SACHS-ի որակի վրա։

Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք SACHS ապրանքանիշի կցորդումների հավաքածուների, մեղմիչների, փոշեպաշտպանիչ ծածկույթի հավաքածուների, պտուտակային զսպանակների լայն տեսականու մատակարարը։

Latest News