«Aissaian»-ը մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն է,  որն առաջակում է ուղևորատար և բեռնատար մեքենաների բարձրակարգ որակի ավտոմասերի  լայն ընտրանի Սիրիայում, ինչպես նաև մարդատար մեքենաների ավտոմասեր Հայաստանում։ Հիմնադրվելով  1986 թվականին Սիրայում՝ Հալեպ քաղաքում,  և 2012 թվականից տարածվելով  հայաստանյան շուկայում՝ մենք ստեղծել ենք բավարարված հաճախորդների մի մեծ համայնք թե՛ Սիրայում և թե Հայաստանում՝ շնորհիվ մեր մրցունակ գների, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների վստահելի որակի՝ երկու երկրներում էլ գերազանցելով մեր ունեցած  ներուժը։  

MORE

Մենք սկսեցինք 1986 թվականին` ընտանեկան բիզնեսով զբաղվող փոքրիկ խանութով, որ վաճառում էր ավտոմասեր Սիրիայում՝ Հալեպ քաղաքում։ Ի սկզբանե, կատարելիություն և վստահելի որակ ապահովելու համար մենք առևտուր էինք անում միայն բարձրակարգ գերմանական ապրանքնիշի հետ։

Արդեն 2 տարի անց, մենք ստիպված էինք ընդլայնել մեր տարածքը, ըստ այդմ էլ ավելացրեցինք մի պահեստ, որտեղ պահվում էին տեղական շուկային առաջարկվող մեր մեծաքանակ ապրանքները։

1990-ականներին արդեն մեր բիզնեսը բավականին ընդլայնվել էր, երբ ընկերությունը տեղափոխվեց առանձին շինություն՝ բացառապես մեր ընկերության համար գործելու նպատակով։ Այն ներառում էր ահռելի պահեստներ, որտեղ պահվում էին  22  տարբեր ապրանքանիշերի  55․000 ապրանքատեսակներ։

Հավատարիմ մեր որդեգրած քաղաքականությանը,  այն է` բարձրորակ ապրանքների համար ողջամիտ գներ ու գերազանց սպասարկում,մենք ստեղծեցինք հավատարիմ հաճախորդների մի մեծ խումբ և  հեղինակավոր անուն սիրիական տեղական շուկայում, ինչն էլ իր հերթին դարձավ մեր ընկերության արագ և կայուն զարգացման երաշխիքը։

2012-ին, երբ “Assaian” արդեն իսկ գերազանում էր իր ներուժը Սիրայում, մենք որոշում կայացրինք ընդլայնել մեր բիզնեսը դեպի Հայաստան։ Նույն տարում մենք սկսեցինք գործել Երևանում հիմնած մեր գլխամասային գրասենյակից:

Հայաստանում ևս մենք մեր հաճախորդներին մատակարարեցինք միայն բարձրորարկ և օրիգինալ ապրանքանիշերի ապրանքներով՝ այսպիսով կրկին ձևավորելով բավարարված  հաճախորդների մի մեծ խումբ և վստահելի հեղինակություն հայստանյան շուկայում։

Արդյունքում, կարճ ժամանակահատվածում, հիմնվելով նախկինում ձեռք բերած մեր փորձի և հմտությունների վրա` Հայաստանում ևս մենք հաջողությամբ ընդլայնվեցինք՝ հետագա աճի և  զարգածման տեսլականով։

Այսօր  “Assaian” միաժամանակ  գործում է երկու երկրներում՝ Հայաստանում և Սիրայում՝ ընդհանուր առմամբ ունենալով 20-ից ավելի աշխատակից։ Մեր նպատակն է ավելի զարգանալ ու ընդլայնվել, ինչպես նաև  երկու երկրներում ունեցած մեր հնարավորություններով հասնել առավելագույնին և նույնիսկ ավելիին։

Ավելին